ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 46 հա տարածք
10:00 02.09.2019

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 46 հա տարածք

Սեպտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 250 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 700 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 700 քմ, Արարատ քաղաքում՝ 250 քմ, Հովտաշեն գյուղում՝ 7 հա, Ռանչպար գյուղում՝ 400 քմ,

Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում՝ 1 հա խոտածածկույթ և 600 քմ խաղողի այգի, Առատաշեն գյուղում՝ 1000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2 հա, Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ 300 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 6 հա, Լուսակերտ-Քարաշամբ ավտոճանապարհին՝ 25 հա, 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1 հա, 3000 քմ, 

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 2 հա,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 300 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

10:00 02.09.2019

Ամենաշատ ընթերցվածները