ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ժողովրդի անպաշտպան ծառաները
18:00 02.09.2019

Ժողովրդի անպաշտպան ծառաները

Ուկրաինայի Ռադան անցած շաբաթ առաջին ընթերցմամբ 363 ձայնով քվեարկեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագծի օգտին: Երկրորդ ընթերցմամբ նրանք մեկընդմիշտ կփոխեն սահմանադրության այն նորմը, որով պատգամավորները ունեն անձեռնմխելիության բարձիկ: Սա կարևոր է, քանզի Հայաստանում բազմաթիվ պատգամավորներ կամ պաշտոնատար որոշ անձինք դեռ մեկընդմիշտ պետք է հասկանան, որ ենթակա են հանրության և ԶԼՄ-ների ամենախիստ, այդ թվում՝ թեկուզ իրենց տեսակետից ոչ հաճելի, թեկուզ ամենասուր, թեկուզ ամենաանհիմն քննադատության և խոսքի:

Ուկրաինայի նորընտիր նախագահն ավելի լուրջ ու տեսանելի փոփոխությունների է գնում, քան մեր իշխանությունները: Առհասարակ երկու երկրներում էլ «ժողովրդի ծառաները» պետք է ընկալեն, որ մենք ոչ մեկին չենք ստիպել զբաղվել այնպիսի աշխատանքով, որը կապված է հենց հանրության համար որոշումների կայացման հետ:

Քաղաքացիները վճարում են հարկեր, որոնց հաշվին ապահովվում է պետական մարմինների և նրանց աշխատակիցների գործունեությունը, որոնք պետք է զբաղվեն իրենց հարկատուների ընդհանուր խնդիրների լուծման համար կարևոր որոշումներ ընդունելով:

Բացարձակ անհամատեղելի է ժողովրդավարական պետությունում պաշտոնատար անձի, այն էլ ԱԺ պատգամավորի կամ նախարարի կողմից որևէ քաղաքացու կամ ԶԼՄ-ի նկատմամբ որևէ դատական հայցի ներկայացումը: 

Նման գործելակերպը համարում եմ պաշտոնատար անձի կողմից գրաքննության փորձ: 

Հուսով եմ՝ դատավորները պետք է, եթե ունեն համարժեք կարողություն և պատրաստվածություն, մերժեն բոլոր հայցադիմումները, որպեսզի պաշտպանված լինի կարծիքի արտահայտման ազատությունը:

Չե՞ք կարողանում տանել նաև Ձեզ համար ոչ հաճելի խոսքն ու կարծիքը, որոնց տանելն էլ է Ձեր պարտավորությունների մեջ, կարող եք հրաժարական տալ: 

«Զանգեզուր պրես»

18:00 02.09.2019

Ամենաշատ ընթերցվածները