ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հենրիխ Մխիթարյանը միացավ իտալական «Ռոմա»-ին
12:00 03.09.2019

Հենրիխ Մխիթարյանը միացավ իտալական «Ռոմա»-ին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկ տարի վարձակալությամբ միացավ «Ռոմա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոմա»-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

Ավելի վաղ «Ռոմա»-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջում նկար էր հրապարակվել, որում երևում էր, որ Մխիթարյանը բուժզննում է անցնում Հռոմում:

Մխիթարյանը «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Հենրիխ Մխիթարյանն օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ինքը երջանիկ է:

Աղբյուրը՝ «Արմենպրես»
12:00 03.09.2019