ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կանանց հետ անօգուտ է վիճելը
18:00 03.09.2019

Կանանց հետ անօգուտ է վիճելը

Կանանց հիշողությունն ավելի զարգացած է, քան տղամարդկանց։  МИР 24-ը, հղում անելով The Daily Mail-ին, գրում է, որ  պարզել են Շվեդիայում Կարոլինյան ինստիտուտի գիտնականները։ Այսպես, կանայց ավելի լավ են հիշում փոքր մանրուքներ, դետալներ, ամսաթվեր, արտահայտություններ, հանգամանքներ։ Այս հատկությունները կարող են օգտակար լինել ամենօրյա վիճաբանություններում։

Գիտնականները եկել են նման եզրակացություն՝ վերլուծելով ավելի քան 600 ուսումնասիրության արդյունքները, որոնք անցկացվել են 1973-2003 թվականներին, վերաբերալ է ավելի քան 1,2 միլիոն մարդու։ Նաև պարզել են, որ կանանց մոտ լավ է աշխատում ոչ միայն էպիզոդիկ, նաև սենսորային հիշողությունը, ինչի շնորհիվ նրանք ավելի լավ են տարբերում հոտերը։

Ինչ վերաբերում է տղամարդկանց, նրանք լավ են հիշում տարածական տեղեկատվությունը։ Այդ պատճառով նրանք կայանատեղիում երկար չեն պտտվում մինչև տեղ գտնեն, այլ անմիջապես գտնում են արդեն հեռացած ավտոմեքենայի տեղը։

Գիտնականները գրում են, որ էպիզոդիկ հիշողությունն ամենախոցելին է։ Այն կարող է վատանալ ոչ բավարար քնի, սթրեսի, տարիքի պատճառով։

Աղբյուր` Panorama.am

18:00 03.09.2019

Ամենաշատ ընթերցվածները