ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Facebook-ը կարող է թաքցնել like-երի թիվը
19:00 03.09.2019

Facebook-ը կարող է թաքցնել like-երի թիվը

Facebook սոցցանցը դիտարկում է գրառումների տակ հավանությունների հաշվիչը թաքցնելու հնարավորությունը՝ պաշտպանելու համար օգտատերերին նախանձից:

Նորամուծությունը միտված է այն օգտատերեին, որոնք հեռացնում են այն հաղորդագրությունները, որոնք բավարար քանակի լայքեր չեն հավաքում, գրում է «Կոմերսանտը» TechCrunch-ի վրա հղումով:

Օգտատեր Ջեյն Մանչուն Վոնգը նկատել և հրապարակել է Twitter-ում Android-ի համար Facebook-ի հավելվածների սքրինշոթերը, որտեղ լայքերի քանակն արդեն թաքցված է:

Ավելի վաղ նման գործառույթ է սկսել թեստավորվել Instagram-ում: Սոցցանցը էքսպերիմենտ է սկսել մի քանի երկրում՝ այդ թվում Կանադայում, Իտալիայում և Ավստրալիայում: Թեստի արդյունքները դեռ չեն հրապարակվել:

Աղբյուրը՝ PanARMENIAN.Net 

19:00 03.09.2019