ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի խաղարկության օրը
10:30 04.09.2019

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի խաղարկության օրը

«Արարատ-Արմենիա»-ն և «Ալաշկերտ»-ը Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը կխաղարկեն սեպտեմբերի 24-ին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 19:00-ին»,- հայտնում է ֆեդերացիան:

Փոխանցիկ գավաթն այժմ «Ալաշկերտ»-ինն է, որը նախորդ խաղարկությունում 2-0 հաշվով հաղթել է գավաթակիր «Գանձասար-Կապան»-ին:

Աղբյուր՝ 168.am

10:30 04.09.2019

Ամենաշատ ընթերցվածները