ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՌԴ-ն եւ Թուքիան կոնսուլտացիաներ են անցկացնում Սու-57 եւ Սու-35 կործանիչների մատակարարման շուրջը
19:00 04.09.2019

ՌԴ-ն եւ Թուքիան կոնսուլտացիաներ են անցկացնում Սու-57 եւ Սու-35 կործանիչների մատակարարման շուրջը

Թուրքիան առայժմ չի դիմել Ռուսաստանին Սու-57 կործանիչների գնման խնդրանքով, բայց համապատասխան կոնսուլտացիաներն արդեն սկսվել են: Այդ մասին սեպտեմբերի 4-ին հայտնել Է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սու-57-ի վերաբերյալ առայժմ հայտեր չկան, ուստի խոսել ինչ-որ կոնկրետ բանակցությունների մասին առայժմ վաղաժամ Է»,- ասել Է նա լրագրողներին:

Դրա հետ մեկտեղ Շուգաեւը նշել Է, որ «կոնսուլտացիաներ են սկվել նաեւ Սու-35-ի, եւ, որպես հետագա թեմա, Սու-57-ի շուրջը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր՝ Արմենպրես

19:00 04.09.2019

Ամենաշատ ընթերցվածները