ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
12:30 05.09.2019

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Մոտակա լանջից երկու քար ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները քարերից մեկը (մոտ 0.2 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, և «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ ճանապարհից հեռացրել մյուս քարը (մոտ 0.5 խմ):

12:30 05.09.2019

Ամենաշատ ընթերցվածները