ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման 8,2 կմ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են
10:30 06.09.2019

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման 8,2 կմ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 219+800-կմ 228+000 հատվածի նորոգման աշխատանքներն իրականացնում է «Ոսմար» ՍՊ ընկերությունը։ Կատարվում են փոսային նորոգման, հարթեցման և նոր մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելուց հետո նախատեսվում է իրականացնել կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհածածկի գծանշման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:

Աղբյուր՝ armdaily.am

10:30 06.09.2019

Ամենաշատ ընթերցվածները