ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՔԿՀ-ներում խուզարկությունների արդյունքում 41 արգելված իր է հայտնաբերվել
18:00 06.09.2019

ՔԿՀ-ներում խուզարկությունների արդյունքում 41 արգելված իր է հայտնաբերվել

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են 18 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 6 լիցքավորման սարք, 2 ականջակալ,  6 USB լար, կտրող-ծակող 7 գործիք, դաջվածքի 1 ինքնաշեն սարք և թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածով 1 փաթեթ։

Աղբյուր՝ 24news.am

18:00 06.09.2019

Ամենաշատ ընթերցվածները