ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռուսաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի հաճախ այցելել Հայաստան
07:00 07.09.2019

Ռուսաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի հաճախ այցելել Հայաստան

Հայաստանն այս ամռանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար պահանջված ուղղություններից մեկը։ ՌԻԱ Նովոստին գրում է, որ փորձագետները վերլուծել են ավիատոմսերի ամրագրումները  ամառային սեզոնին և պարզել, թե այս տարվա հունիս-օգոստոսին Ռուսաստանից զբոսաշրջիկներն առավել հաճախ որ երկրներ են գնացել։

Փորձագետները ուշադրություն են դարձել այն հանգամանքի վրա, որ զբոսաշրջիկները  կարողացել են ինքնուրույն տոմսեր ամրագրել և հանգիստն անցկացնել տվյալ երկրներում։

Այսպիսով, պարզվել է, որ այս ամռանը ամենապահանջված երկրների առաջին տասնյակը գլխավորում է  Իտալիան, երկրորդ տեղում գտնվում է Թուրքիան, երրորդում՝ Իսպանիան։

Վարկանիշում ընդգրկվել են  նաև Չեռնոգորիան, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Հայաստանը:

Ամառային պահանջված ուղղությունների թվում են եղել նաև Հնդկաստանը, Ինդոնեզիան և Վիետնամը: Նշվում է նաև, որ 71%-ով ավելացել է դեպի Սերբիա թռիչքների պահանջարկը։


Աղբյուր` Panorama.am

07:00 07.09.2019

Ամենաշատ ընթերցվածները