ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերիշեն բնակավայրում մեկնարկել են խոշոր ծրագրեր, համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակ
15:00 07.09.2019

Վերիշեն բնակավայրում մեկնարկել են խոշոր ծրագրեր, համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակ

Խոշորացված Գորիս համայնքի խնդիրները համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուշադրության կենտրոնում են և խոշոր ներդրումների արդյունքում արագընթաց տեմպերով լուծում են տրվում հրատապ խնդիրներին։ Բնակավայրերում իրականացվում են նաև զարգացման ծրագրեր։ Հերթական խոշոր ծրագիրը մեկնարկել է Վերիշեն բնակավայրում։ 109 մլն դրամի շրջանակներում մեկնարկել են Վերիշեն բնակավայրի Մշակույթի տան և հարակից տարածքների հիմնանորոգման աշխատանքները։
Հաշվի առնելով Վերիշենի զբոսաշրջային ներուժն ու բնակավայրում բնակվող բազմաթիվ վարպետների գործունեությունը՝ Գորիսի համայնքապետարանը «Վարպետաց գյուղում» ստեղծում է արվեստների կենտրոն, որը զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման միջոցով կնպաստի բնակավայրի տնտեսական աշխուժացմանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Առուշանյանների ընտանիքի միջոցներով կվերականգնվի զբոսաշրջիկների համար հիմնական այցելության վայր 4- րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Այն Հայաստանում կանգուն մնացած իր չափերով երկրորդ միանավ հուշարձանն է։ Համապատասխան ուսումնասիրություններից հետո եկեղեցու տարածքում ևս կմեկնարկեն վերականգնման աշխատանքները։ Իսկ մինչ այդ մշակույթի տան տարածքում մեկնարկած աշխատանքները ներառում են՝
Մշակույթի տան առաջին հարկում արվեստանոց-ցուցասրահի կապիտալ վերանորոգում
Բազալտե եզրաքարերի տեղադրում
Ծաղկանոցների կառուցում
Մետաղական ցանկապատի կառուցում
Դեկորատիվ լուսատուների տեղադրում
Դեկորատիվ նստարանների տեղադրում
Դեկորատիվ թփերի տնկում
Եկեղեցու /4-րդ դարի/ հարակից տարածքի բարեկարգում
Բազալտից ցուցադրման պատվանդանների կառուցում
Եկեղեցու տարածքի մակերևութային ջրերի հեռացման համակարգի կառուցում
Եկեղեցու հարակից տարածքի լուսավորության ցանցի կառուցում
Ջրավազանի կառուցում
Հարակից մայթի բարեկարգում
Մոտեցման ճանապարհի ասֆալտապատում
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է շինհրապարակ, խոսել շինարարությունն իրականցնող ընկերությունների / <> ՍՊԸ, <> ՍՊԸ/ պատասխանատուների հետ, հորդորելով, որ իրականացվող աշխատանքներում ապահովեն բարձր որակ։ Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ անձամբ է հետևելու աշխատանքների ընթացքին և որակին:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

15:00 07.09.2019

Ամենաշատ ընթերցվածները