ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրեց Արցախի նախագահի հետ հանդիպման մանրամասները
18:00 07.09.2019

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրեց Արցախի նախագահի հետ հանդիպման մանրամասները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը:

«Շարունակական մենք քննարկում ենք մեր ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացումը: ՀՀ կառավարության օրակարգում է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը: Այս բնույթի քննարկումներ են եղել: Մենք շարունակական քննարկում ենք, թե ինչպես կարող ենք բարելավել և մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումները»,- ասաց Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում սպասվող ընտրությունների մասին որևէ քննարկում չի եղել:

Աղբյուր՝ Արմենպրես

18:00 07.09.2019

Ամենաշատ ընթերցվածները