ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

ԱԱՀ հետաձգման և մաքսատուրքից ազատման արտոնությունների շնորհիվ 2 տարում ներդրումներն աճել են 212%-ով
10:00 09.09.2019

ԱԱՀ հետաձգման և մաքսատուրքից ազատման արտոնությունների շնորհիվ 2 տարում ներդրումներն աճել են 212%-ով

ԱԱՀ հետաձգման և մաքսատուրքից ազատման արտոնությունների շնորհիվ երկու տարում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263-ով կամ 60.6 տոկոս։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր եւ ստեղծել 813 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տվել 19 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 44.6 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 1271 աշխատատեղ։

2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 969 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տվել 40 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 153 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 2378 աշխատատեղ։

Այսպիսով՝ երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263-ով կամ 60.6 տոկոս»,- գրել է վարչապետը։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

10:00 09.09.2019

Ամենաշատ ընթերցվածները