ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Հայաստանի հավաքականին պարտվելուց հետո բոսնիացիների գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
13:00 09.09.2019

Հայաստանի հավաքականին պարտվելուց հետո բոսնիացիների գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վեցերորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականից պարտություն կրելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտել է մեր հավաքականի հաղթանակով՝  4:2 հաշվով։

«Ես խոսել եմ բոլորի հետ և հրաժարական եմ տալիս: Երբ ես ժամանեցի, ես հավատում էի, որ կմասնակցենք Եվրոյին: Մենք չհասանք դրան, և ինձ փոխարինողը  ժամանակ կունենա թիմը նախապատրաստելու Ազգերի լիգային: Ես այլևս չեմ ղեկավարում թիմը»,- հայտարարել է Ռոբերտ Պրոսինեչկին:

Ինչ վերաբերում է Հայաստան- Բոսնիա և Հերցեգովինա հանդիպմանը, նա նշել է, որ Հայաստանն արժանի էր հաղթանակի և շնորհավորել է։

Աղբյուրը՝ Panorama.am

13:00 09.09.2019

Ամենաշատ ընթերցվածները