ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Մեկ օրում Սիրիա Է վերադարձել ավելի քան 1,6 հազար փախստական
14:00 09.09.2019

Մեկ օրում Սիրիա Է վերադարձել ավելի քան 1,6 հազար փախստական

Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,6 հազար փախստական Է Սիրիա վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժերի հսկման ռուսական կենտրոնի տեղեկագրում:

«Անցած օրվա ընթացքում 1612 փախստական Է Սիրիայի Արաբական Հանրապետություն վերադարձել օտարերկրյա պետությունների տարածքից, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 407 մարդ (122 կին, 207 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 1205 մարդ (362 կին, 615 երեխա)»,-ասված Է տեղեկագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 09.09.2019

Ամենաշատ ընթերցվածները