ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թայֆունը վնասել Է Ճապոնիայի խոշորագույն լողացող արեւային Էլեկտրակայանը
17:00 09.09.2019

Թայֆունը վնասել Է Ճապոնիայի խոշորագույն լողացող արեւային Էլեկտրակայանը

«Ֆակսայ» հզոր թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել Է լույս սեպտեմբերի 9-ի գիշերը, Տիբայի պրեֆեկտուրայում վնասել Է երկրի խոշորագույն լողացող արեւային Էլեկտրակայանը, որի բաղադրատարրերը գտնվում են ջրամբարի մակերեւույթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Ուժգին քամին տեղաշարժել ու ցիրուցան Է արել մի քանի հարյուր պանելներ, ինչի հետեւանքով դրանց մի մասը բռնկվել Է: Կրակի մարումը շարունակվել Է մի քանի ժամ: Նախնական տվյալներով՝ այրվել Է շուրջ 50 արեւային բաղադրիչ:

Տարերքի հարվածի հետեւանքով, որն անցած գիշեր մոլեգնել Է երկրի կենտրոնական եւ արեւելյան տարածաշրջաններում, զոհվել Է առնվազն մեկ մարդ, եւս 37-ը տուժել են: Զոհվել Է Սետագայա շրջանի մի բնակչուհի, որն ընկել Է քամու պոռթկումից եւ գլխով բախվել շենքի պատին: Բոլոր տուժածներն ապրում են մայրաքաղաքի տարածաշրջանում եւ Կանագավայի, Սայտամայի, Սիձուոկայի ու Տիբայի պրեֆեկտուրաներում:

Տիբայում առանց Էլեկտրականության Է մնացել 600 հազար տուն: Մի քանի շրջաններում Էլեկտրամատակարարումը մինչ այժմ վերականգնված չԷ: Ճապոնական ավիաընկերությունները թայֆունի հետեւանքների պատճառով հարկադրված են եղել չեղարկել 163 ներքին չվերթ: Առավոտյան մայրաքաղաքում խախտվել Էր երկաթուղային տրանսպորտի երթեւեկությունը: «Ֆակսայը» դարձել Է այս տարի Խաղաղ օվկիանոսում ձեւավորված 15-րդ թայֆունը: Այժմ արեւադարձային փոթորիկը թուլացել Է եւ լքել Ճապոնիայի տարածքը: Այն շարունակում Է շարժվել Խաղաղ օվկիանոսով՝ ճապոնական Հոկայդո հյուսիսային կղզու մոտով: Քամու արագությունը, ըստ օդերեւութաբանների տվյալների, կազմում Է վայրկյանում 40 մետր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 09.09.2019

Ամենաշատ ընթերցվածները