ԱՎԵԼԻՆ

Արցախ

Ադրբեջանը սեպտեմբերի 7-9-ը հրադադարը ՀՀ և Արցախի ուղղություններով խախտել է 47 անգամ
11:00 10.09.2019

Ադրբեջանը սեպտեմբերի 7-9-ը հրադադարը ՀՀ և Արցախի ուղղություններով խախտել է 47 անգամ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի  7-ից մինչև սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում 47 անգամ խախտել են հրադադարը շփման գծի տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական հենակետերից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից  17 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Չինարի, Սևքար, Այգեպար, Բերդավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Վայոց Ձորի մարզի Արենի, Խնձորուտ բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ  մարտական դիրքերը:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից 30 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ  Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

11:00 10.09.2019

Ամենաշատ ընթերցվածները