ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Հալեպում վերականգնվում է մեծ շուկան
13:00 10.09.2019

Հալեպում վերականգնվում է մեծ շուկան

Հալեպի իշխանությունները քայլ առ վերականգնում են քաղաքային ենթակառուցվածքները, որոնք վնասվել են ռազմական գործողությունների ժամանակ։ Առաջիկայում շահագործման է հանձնվելու Հալեպի կենտրոնում գտնվող  Սուկ էլ-Հալ մեծ շուկան։ Ռիա նովոստին գրում է, որ ռազմական գործողությունների ժամանակ ահաբեկիչները թալանել էին ծածկած  շուկան, տաղավարները օգտագործել են որպես բանտ գերիների համար։ Ահաբեկիչները գողացել և վաճառել էին այն ամենը, ինչը պատրասված է եղել մետաղից և երկաթից, փորել էին խրամատներ, շատ էին  նաև ստոգետնյա մուտքերը։

«Այդ մուտքերը տանում էին դեպի ոստիկանական բաժանմունք։ Ահաբեկչներն ականապատել էին այն և պայթեցրել, շատ մարդիկ էին զոհվել»,- ասել է վերականգնման աշխատանքներ իրականացնող ընկերության գլխավոր ինժեները։

Աղբյուր` Panorama.am

13:00 10.09.2019

Ամենաշատ ընթերցվածները