ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվում են
15:00 11.09.2019

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվում են

Թուրքիայի և ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ «TurAz Kartal» զորավարժություններն ընթացքի մեջ  են։ Սեպտեմբերի 10-ին զորավարժություններին մասնակցել են ադրբեջանական Mig-29, Su-25 և թուրքական F-16 մարտական օդանավերը: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Վարժանքներում ներառված են նեև «CASA» բեռնատար ինքնաթիռներ, «Mi-35», «Mi-17», «Sikorski UH-70», «CH-47 Chinook» և «ATAK/AH-1W» ռազմական ուղղաթիռներ։

Զորավարժությունների ադրբեջանցի համակարգող, գնդապետ Ֆաիք Ալիևը նշել է, որ դրանց նպատակը թուրքական և ադրբեջանական օդուժին անհրաժեշտության դեպքում համատեղ գործողությունների նախապատրաստելն է։

Զորավարժություններին դիտորդի կարգավիճակով մասնակցում են Պակիստանի օդուժի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 2-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը։

Աղբյուր` Panorama.am

15:00 11.09.2019

Ամենաշատ ընթերցվածները