ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
11:00 12.09.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-8 ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Կենտրոն», «Գետափ», «Սարահարթ», «Սպանդարյան», «Աջափնյակ», «Բաղաբերդ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան», «Հունան 1», «Ձորք 1», «Երկաթուղայիններ», «Վահանավանք», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Անդոկ» համատիրություններում սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Գ. Նժդեհ» համատիրությունում սեպտեմբերի 7-ին ժամը 9:30-12, ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Սյունիք» համատիրությունում սեպտեմբերի 4-ին ժամը 12:00-16:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Կայարան» համատիրությունում սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ։

Արփիկ, Լենհանքեր, Բեխ, Աշոտավան, Կավարտ, թաղամասերում, Մ. Ստեփանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-ին, Լեռնագործների 2-3, Լեռնագործների 4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Սպանդարյան 4-րդ նրբանցքում սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել:

Վաչագան թաղամասում սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, որակը՝ պղտոր:

11:00 12.09.2019

Ամենաշատ ընթերցվածները