ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանը ԱՊՀ-ում աշնանային էնոգաստրոնոմիական ճամփորդությունների թոփ 3-ում է
15:00 12.09.2019

Հայաստանը ԱՊՀ-ում աշնանային էնոգաստրոնոմիական ճամփորդությունների թոփ 3-ում է

ՏուրՍտատ զբոսաշրջային պորտալը ներկայացրել է Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ամենահետաքրքիր էնոգաստրոնոմիական եւ գինետոների ու փառատոների այս աշնան թոփը։

Գաստրոճամփորդություններն Ադրբեջանում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում եւ Ուզբեկստանում գլխավորում են լավագույն աշնանային էնոգաստրոնոմիական շրջագայություններն ԱՊՀ-ում եւ մերձավոր արտասահմանում։

ՏուրՍտատի տվյալներով՝ ԱՊՀ եւ մերձավոր արտասահմանի երկրների էնոգաստրոիրադարձությունների թոփ-5-ում են «Տելավինո» փառատոնը Կախեթում (Վրաստան), Նռան տոնն Ադրբեջանում, Երիտասարդ գինու փառատոնը Արենիում (Հայաստան), Գինու ազգային օրը Մոլդովայում եւ «Գինեգործության արվեստ» փառատոնն Ուզբեկստանում։

Վարկանիշը կազմվել է իրադարձությունների ինքնատիպության եւ տարածվածության վերլուծության արդյունքներով։

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 12.09.2019

Ամենաշատ ընթերցվածները