ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գիտնականներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել, հնարավոր Է՝ բնակելի մոլորակի մթնոլորտում
18:00 12.09.2019

Գիտնականներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել, հնարավոր Է՝ բնակելի մոլորակի մթնոլորտում

Գիտնականներն առաջին անգամ ջրի գոլորշու նշաններ են հայտնաբերել K2-18b արտամոլորակի մթնոլորտում, որը գտնվում Է իր աստղի այսպես կոչված բնակելի գոտում: Սեպտեմբերի 11-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հայտնագործությունը կատարվել Է Hubble ուղեծրային աստղադիտարանի միջոցով: Օգտագործելով այդ աստղադիտակի տվյալները՝ գիտնականները վերլուծել են մոլորակի մթնոլորտի կազմը սպեկտրային անալիզի մեթոդով: Եթե աստղագետների ներկայիս եզրակացությունները հաստատվեն հետագա հետազոտություններով, K2-18b-ն կդառնա առաջին եւ գիտությանը հայտնի միակ մոլորակն Արեգակնային համակարգի սահմաններից դուրս, որի մթնոլորտում ջրի գոլորշի կա, իսկ մեկեւույթին հնարավոր Է հեղուկ վիճակում ջրի գոյությունը:

K2-18b-ն վերագրվում Է Գերերկրների դասին, եւ դրա զանգվածը ութ անգամ մեծ Է, քան մեր մոլորակինը, իսկ շառավիղը մեծ Է մոտավորապես երկու անգամ: Այն գտնվում Է մեզանից 110 լուսային տարվա հեռավորության վրա եւ պտտվում Է կարմիր թզուկի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 12.09.2019

Ամենաշատ ընթերցվածները