ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Ծխախոտի արտադրությունը 9.5%-ով աճել է
11:00 13.09.2019

Ծխախոտի արտադրությունը 9.5%-ով աճել է

2019  թվականի հունվար-հուլիսին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9.5%-ով:

Ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ այս տարվա 7 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 17 մլն 69.5 հազար հատ սիգարետ, իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 15 մլն 582.4 հազար հատ։

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 14.4%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։

Աղբյուր` Panorama.am

11:00 13.09.2019

Ամենաշատ ընթերցվածները