ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
12:00 15.09.2019

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

ՀՈՐԴՈՐԱԿ

ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

 

Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում:

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ հորդորելով գործածել դրանք և լավ օրինակ ծառայել այլոց:

 

  1. ամնիստիա - համաներում
  2. բիզնեսմեն - գործարար
  3. բորդ – խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների)
  4. դիագնոզ - 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում
  5. դոմինանտ - գերիշխող, իշխող, տիրապետող
  6. ենոտ - ջրարջ
  7. էկզեմպլյար - նմուշ
  8. էֆեկտիվ - արդյունավետ
  9. իլյուզիա - պատրանք
  10. կոմֆորտ – 1. հարմարավետություն, 2. հարմարավետ
  11. կոնսուլտացիա - խորհրդատվություն
  12. կոնֆլիկտ - հակամարտություն, բախում, ընդհարում
  13. կոնֆրոնտացիա - առճակատում
  14. միֆ - առասպել
  15. մոնիթորինգ / մոնիտորինգ – մշտադիտարկում, դիտանց
  16. մոնումենտալ - 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ
  17. նյուանս - նրբերանգ
  18. նոստալգիա - 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն
  19. պանիկա - խուճապ
  1. պարկինգ / փարքինգ – 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում
  2. ցիտատ – մեջբերում
  1. պրոյեկտ - նախագիծ, ծրագիր
  2. պրոպագանդա - քարոզչություն
  3. պրովոկացիա - սադրանք
  4. ջիմ – մարզասրահ
  5. սթաֆ – աշխատակազմ, անձնակազմ
  6. ստեպլեր - կարիչ
  7. վիզուալ - տեսողական
  8. տրանսֆորմացիա - 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձևափոխություն

30. ֆորմալ - 1. ձևային, 2. պաշտոնական, ձևական

 

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

12:00 15.09.2019

Ամենաշատ ընթերցվածները