ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ոստիկանները պարզել են, որ խոշոր հրդեհի պատճառը խորովածի կրակն է եղել (տեսանյութ)
10:00 16.09.2019

Ոստիկանները պարզել են, որ խոշոր հրդեհի պատճառը խորովածի կրակն է եղել (տեսանյութ)

Մեղրիի ոստիկանները պարզել են, որ Լեհվազ գյուղի մոտ հրդեհը բռնկվել է 21 և 9-ամյա երկու բնակչի՝ խորովածի համար կրակ վառելիս անզգույշ վարվելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Օրերս Մեղրու հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լեհվազ գյուղից Վահրավար տանող ճանապարհի աջ կողմում գտնվող անտառային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են նաև Մեղրիի ոստիկանները, մեկ օր տևեցին։ Բացի անտառային յոթ հեկտար հրդեհված տարածքից հրդեհվել էին նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։ նախնական հաշվարկով՝ սեփականատերերին պատճառվել է 700 հազար դրամի վնաս, իսկ համայնքին՝ առանձնապես խոշոր չափերի։

Դեպքի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նյութեր նախապատրաստվեցին, որոնց շրջանակներում նշանակվեցին դատահրդեհատեխնիկական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Մեղրիի ոստիկանները պարզեցին, որ հրդեհը բռնկվել է Լեհվազ գյուղի 21 և 9-ամյա երկու բնակչի՝ խորովածի համար կրակ վառելիս անզգույշ վարվելու հետևանքով։ Նրանց հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ երիտասարդն ու անչափահասը եկել են ոստիկանության Մեղրիի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։

Աղբյուր՝ armdaily.am

10:00 16.09.2019

Ամենաշատ ընթերցվածները