ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ վրաերթի ենթարկված 5-ամյա տղան ժամեր անց հիվանդանոցում մահացել է
11:00 16.09.2019

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ վրաերթի ենթարկված 5-ամյա տղան ժամեր անց հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 15։50-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 22-ամյա Գրիգոր Ղ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի 35 QX 738 համարանիշի ավտոմեքենայով Տեղ գյուղի 19-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 5-ամյա Վահե Ա․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին նրա ծնողները տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել է։ Վարորդ Գրիգոր Ղ․-ն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Գորիսի բաժին։

Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս․ Վարդանյանի կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա նույն հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Աղբյուր՝ hayeli.am

11:00 16.09.2019

Ամենաշատ ընթերցվածները