ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Յակուտիայում հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել հանգստյան օրերին
14:00 16.09.2019

Յակուտիայում հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել հանգստյան օրերին

Յակուտիայում մոլեգնող հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել վերահսկողության գոտում, անցած հանգստյան օրերին վերացվել Է բռնկման երեք օջախ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության բնապահապնության, բնօգտագործման եւ անտառային տնտեսության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ նոր անտառային հրդեհներ չեն արձանագրվել:

«Սեպտեմբերի 16-ի դրությամբ անցած հանգստյան օրերին հանրապետությունում երեք հրդեհ Է վերացվել վերահսկողության գոտում: Վերահսկողության գոտում կրակի ճարակած ընդհանուր տարածքը կազմում Է 20 067 հեկտար»,- նշում են իշխանությունները:
Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը բարդացել Է նրանով, որ հյուսիսային եւ արկտիկական շրջաններում շատ են տորֆակուտակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 16.09.2019

Ամենաշատ ընթերցվածները