ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Մխիթարյանը` «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ
10:00 17.09.2019

Մխիթարյանը` «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Սասուոլո» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալեց «Սասուոլո»-ին և գերազանցեց 4:2 հաշվով: Մայրաքաղաքային ակումբի Թվիթերի էջի անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը դարձել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հայ կիսապաշտպանն իր նորամուտի խաղում դարձել էր նաև գոլի հեղինակ:

Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

10:00 17.09.2019

Ամենաշատ ընթերցվածները