ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
14:00 17.09.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-15 ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Կայարան», «Գ. Նժդեհ», «Սարահարթ», «Սպանդարյան», «Աջափնյակ», «Բաղաբերդ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան», «Հունան 1», «Ձորք 1», «Ձորք», «Վահանավանք», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Անդոկ» համատիրություններում սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Կենտրոն», «Գետափ» համատիրություններում սեպտեմբերի 13-ին ժամը 10:30-16:30 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Սյունիք» համատիրությունում սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում ժամը 10:00-14:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Բարաբաթում, Արփիկ, Լենհանքեր, Բեխ, Աշոտավան, Կավարտ, Շղարշիկ թաղամասերում, Մ. Ստեփանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-ին, Լեռնագործների 2-3, Լեռնագործների 4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Գր. Արզումանյան նրբանցքներում սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Սպանդարյան 4-րդ նրբանցքի վերևի հատվածում սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել, նրբանցքի միջին հատվածում նշված ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, իսկ մնացած հատվածներում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել:

Վաչագան թաղամասում սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

14:00 17.09.2019

Ամենաշատ ընթերցվածները