ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նախատեսվում է 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդում
15:00 17.09.2019

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նախատեսվում է 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդում

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ  նախատեսում է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում դեպի անմար կրակ տանող ճանապարհի երկու կողմում տեղադրել 105 ռոյալ: Այդ օրը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարյուրհինգ երաժիշտ կատարելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «105 ռոյալ» նախագծին ծանոթանալուց հետո «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը գրել է նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանին` նշելով, որ  ողջունում է ցանկացած ողջամիտ նախաձեռնություն, որն ուղղված է Հայոց ցեղասպանության փաստի հասարակական հնչեղության ապահովմանը:

 «105 ռոյալ» նախագծի հստակ և մանրամասն ծրագրի, ինչպես նաև իրագործման համար անհրաժեշտ գումարների առկայության պարագայում, երբ հիշյալ նախաձեռնության իրականացումն այլևս հավանական կլինի, թանգարան-ինստիտուտի ղեկավարությունը չի առարկում ռոյալների ժամանակավոր տեղադրմանը հուշահամալիրի տարածքում՝ պայմանով, որ որևէ վնաս չհասցվի կանաչ գոտուն և ընդհանրապես հուշահամալիրի տարածքին»,-նշված է գրառման մեջ:

 Նախագծի իրականացման դեպքում ապրիլի 25-ի առավոտյան «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի առաջարկով և բարերարների համաձայնությամբ ռոյալները կնվիրվեն Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի երաժշտական դպրոցներին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 17.09.2019

Ամենաշատ ընթերցվածները