ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ձեռքի երակների գծերով անձի նույնականացման համակարգ է մշակվել Չինաստանում
11:00 18.09.2019

Ձեռքի երակների գծերով անձի նույնականացման համակարգ է մշակվել Չինաստանում

Չինացի հետազոտողները ձեռքի երակների գծերով անձի հեռավար ճանաչման համակարգ են մշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով չինական Zhongguo Xinwenwang լրատվամիջոցին: Համակարգի հեղինակները կարծում են, որ այն ապագայում կարող է փոխարինել QR-կոդին և մարդու դեմքի միջոցով նույնականացմանը:

AirWave անունը ստացած տեխնոլոգիան հիմնված է արհեստական բանականության վրա: Այն հնարավորություն է տալիս տարբերակել մեծ երակների և մազանոթների դասավորվածությունը: Նույնականացման համար օգտատերը պարզապես պետք է թափահարի ձեռքը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

11:00 18.09.2019

Ամենաշատ ընթերցվածները