ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Այսօր Հայաստանում նշվում է աստղագիտության օրը
13:00 18.09.2019

Այսօր Հայաստանում նշվում է աստղագիտության օրը

Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է։  Հայաստանի կառավարության որոշման համաձայն՝ 2009թ-ից ի վեր Հայաստանում նշվում է նաև որպես աստղագիտության օր:

Բյուրականի աստղադիտարանում օրը լինելու է տոնական. վաղ առավոտյան անցկացվելու են արդեն ավանդույթ դարձած համբարձումյանական ընթերցումները, իսկ երեկոյան բաց երկնքի տակ՝ «Վ. Համբարձումյանը և աստղագիտության զարգացումը Հայաստանում» թեմայով հանրային դասախոսություն: 

Աստղադիտարանից հայտնում են, որ  կարող եք՝

. այցելել Վ.Համբարձումյանի տուն-թանգարան
Օրվա առթիվ ժամը 18:00-ից մինչև 21:00 մուտքը Վ. Համբարձումյանի տուն-թանգարան կլինի անվճար:
.18:30 մասնակցել «Վ. Համբարձումյան: Աստղագիտության զարգացումը Հայաստանում» թեմայով բացօթյա դասախոսության: Դասախոսությունը կվարի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Տևողությունը 1,5 ժամ:
. մասնակցել գիշերային դիտումների՝
- դպրոցականներ՝ 500 դրամ
- ՀՀ այլ քաղաքացիներ՝ 1500 դրամ
- արտերկրացիներ՝ 3000 դրամ

Անհրաժեշտ է նախապես ամրագրել դիտումը՝ զանգահարելով 091 195903:
. ինչպես նաև այցելել աստղացուցարան (պլանետարիում)՝
- դպրոցականներ՝ 400 դրամ
- ՀՀ այլ քաղաքացիներ՝ 1200 դրամ
- արտերկրացիներ՝ 1800 դրամ

«Չմոռանա՛ք Ձեզ հետ վերցնել տաք հագուստ, մեզ մոտ երեկոյան սառն է»,-հիշեցնում են Բյուրականի աստղադիտարանից։

Աղբյուր` Panorama.am

13:00 18.09.2019

Ամենաշատ ընթերցվածները