ԱՎԵԼԻՆ

Արցախ

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
14:00 18.09.2019

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):  
 
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):
 
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
 
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
 
Աղբյուրը՝ «Արմենպրես»
14:00 18.09.2019

Ամենաշատ ընթերցվածները