ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գիտնականներն ինֆարկտներից ու ինսուլտներից պաշտպանվելու դյուրին միջոց են նշել
13:00 19.09.2019

Գիտնականներն ինֆարկտներից ու ինսուլտներից պաշտպանվելու դյուրին միջոց են նշել

Շաբաթվա ընթացքում մեկ-երկու անգամ ցերեկային ոչ տեւական քունը ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը նվազեցնում Է գրեթե կիչով չափ: Գիտնականների այս եզրակացությունները հրապարակված են Heart (British Medicine Journals) հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լոզանի համալսարանից մի խումբ հետազոտողներ ութ տարվա ընթացքում հսկողություն են իրականարել 35-ից մինչեւ 75 տարեկան 3262 պացիենտի նկատմամբ: Դիտարկումների սկսվելու պահին նրանցից ոչ մեկը սրտի հետ կապված խնդիր չի ունեցել, սակայն հետագա տարիներին փորձի մասնակիցների մոտ սկսել են ախտորոշել սիրտ-անոթային հիվանդություններ, որոնք այդ թվում հանգեցրել են մահվան:

Գիտնականները մանրակրկիտ վերլուծել են այն կենսակերպը, որ վարել են պացիենտները՝ հաշվի առնելով նաեւ լրացուցիչ գործոնները՝ սեռը, տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, ժառանգական նախատրամադրվածությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ եւ վնասակար սովորությունները:

Պարզվել Է, որ դիտարկվող այն անձանց մոտ, որոնք շաբաթվա ընթացքում մեկ-երկու անգամ ոչ երկար ժամանակ քնել են ցերեկը, ինֆարկտներ ու ինսուլտներ 48 տոկոսով քիչ են ախտորոշվել: Ընդ որում՝ խոսքը հենց կարճատեւ՝ մոտավորապես 30 րոպե տեւողությամբ քնի մասին Է: Հաճախակի եւ երկարատեւ ցերեկային քունը, ընդհակառակը, վկայում Է առողջության հետ կապված խնդիրների մասին, նշել են գիտնականները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 19.09.2019

Ամենաշատ ընթերցվածները