ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Փորձագետներ. Այսպես շարունակվելու դեպքում 2050-ին օվկիանոսն ավելի շատ պլաստիկ կպարունակի, քան ձուկ
13:00 19.09.2019

Փորձագետներ. Այսպես շարունակվելու դեպքում 2050-ին օվկիանոսն ավելի շատ պլաստիկ կպարունակի, քան ձուկ

Շուրջ 1300 երիտասարդ դպրոցականներ հավաքվել են Բելգիայի Օստենդ քաղաքում՝ մաքրելու օվկիանոսի ափը։

«Կարևոր է, որ նրանք անհատապես նպաստեն պլաստիկը մաքրելու գործընթացին: Ամեն տարի 8 միլիոն տոննա պլաստիկ է հայտնվում ծովում: Այն մեր շուրջ ամենուրեք է», - Euronews-ին ասել է ՄԱԿ-ի միջավայրի պահպանության Բրյուսելի գրասենյակի ղեկավար Վերոնիկա Հանթ Սաֆրանկովան:

Պլաստիկի հետ մեկտեղ ծխախոտի մնացուկները Եվրոպայում օվկիանոսի աղտոտման ամենամեծ աղբյուրն է։ ՄԱԿ-ը նշում է, որ կառավարությունները պետք է ավելին անեն օրենսդրության հարցում, մինչդեռ անհատները նույնպես պետք է դեր կատարեն:

Փորձագետները նախազգուշացնում են, որ եթե ոչինչ չարվի, ապա մինչև 2050 թվականը օվկիանոսը կարող է ավելի շատ պլաստիկ պարունակել, քան ձկներ։

Աղբյուր` Panorama.am

13:00 19.09.2019

Ամենաշատ ընթերցվածները