ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԱՀԿ. Տարեկան աշխարհում մահանում է 2,8 միլիոն հղի կին և նորածին
19:00 19.09.2019

ԱՀԿ. Տարեկան աշխարհում մահանում է 2,8 միլիոն հղի կին և նորածին

«Կանայք և նորածինները ծննդաբերության ժամանակ և դրանից անմիջապես հետո առավել խոցելի են։ Գնահատականների համաձայն,  տարեկան մահանում է 2,8 միլիոն հղի կին և նորածին, մեկը՝ յուրաքանչյուր 11 վայրկյանում, հիմնականում՝ կանխարգելիչ պատճառներով»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության  մանկական մահացության թեմայով զեկույցում։

Մեծ տարիքի երեխաները նույնպես ռիսկային խմբում են։ 2018-ին աշխարհում մահացել է մինչև 15 տարեկան 6,2 միլիոն երեխա, շուրջ 5,3 միլիոնը՝  կյանքի առաջին հինգ տարվա ընթացքում։ 2017-ին հղիության և ծննդաբերության ժամանակ բարդություններից մահացել էր ավելի քան 290 հազար կին։

Նշվում է, որ չնայած ձեռք բերված առաջընթացին ու աշխարհում մանկական մահացության դեպքերի նվազմանը, ծննդաբերությունց անմիջապես հետո և կյանքի առաջին տարիներին երեխայի մահանալու վտագը բարձր է մնում։ Առավել ռիսկային են առաջին ամիսները, հատկապես եթե երեխան ծնվել է  վաղաժամ կամ շատ փոքր, ծննդաբերության ժամանակ բարդություններ են առաջացել կամ վարակվել է որևէ վարակով։

Միաժամանակ ԱՀԿ-ից նշում են, որ 2000-ականից հետո մանկական մահացությունը կիսով չափ նվազել է, իսկ մայրական մահացությունը՝ երեք անգամ։

Աղբյուր` Panorama.am

19:00 19.09.2019

Ամենաշատ ընթերցվածները