ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

440 զույգ սև կոշիկներ՝ ի հիշատակ 1 տարում Ստամբուլում տղամարդկանց կողմից այդքան կանանց սպանության
12:00 20.09.2019

440 զույգ սև կոշիկներ՝ ի հիշատակ 1 տարում Ստամբուլում տղամարդկանց կողմից այդքան կանանց սպանության

Նկարիչ Վահիտ Թունան Ստամբուլի Մեքլիս-Մեբուսան   փողոցի շենքերից մեկի պատին  տեղադրել է 440 զույգ բարձրակրունկ սև կանանցի կոշիկներ: Այն արվել է ի հիշատակ 2018-ին Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանված նույն քանակի կանանց։ Այս մասին գրել է   թուրքական Milliet-ը:

«Մենք չկարողացանք պաշտպանել մահացած կանանց, նրանք անհետացան: Կոշիկները հիշեցնում են, որ մենք չենք կարող պաշտպանել կանանց», - ասել է նկարիչը:

Վահիտ Թունանի խոսքով,  կանանց սպանելու խնդիրը նրան անհանգստացնում է գրեթե հինգ տարի: 2016թ.-ին նրան ապշեցրել է 16-ամյա Խաթիջի Տաշկինի սպանությունը նրա սիրեկանի կողմից՝ թուրքական գյուղերից մեկում:

Նշվում է, որ մարտին Euronews-ը, վկայակոչելով Թուրքիայում կանանց հասարակական կազմակերպություններին, հաղորդել է, որ երկրում կանանց սպանությունները գնալով  ավելի ու ավելի շատանում է։ 2013 թվականից մինչև 2017 թվականը հարազատի կամ զուգընկերոջ կողմից սպանված կանանց թիվը աճել է մոտ 75 տոկոսով: Ակտիվիստները կարծում են, որ դա պայմանավորված է հասարակության մեջ գերակշռող հայրապետական մտածողությամբ և այս հարցում իշխանությունների վերաբերմունքով։

Աղբյուր` Panorama.am

12:00 20.09.2019

Ամենաշատ ընթերցվածները