ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 17 հա տարածք
16:00 20.09.2019

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 17 հա տարածք

Սեպտեմբերի 19-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ և 30 ծառ, 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 3000 քմ, 800 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1450 քմ, Բալահովիտ գյուղում՝ 2000 քմ, Արամուս գյուղում՝ 2000 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ 3 հա, Հացավան-Գառնի ավտոճանապարհին՝ 1 հա, 6 հա, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին՝ 1500 քմ,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 2 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

16:00 20.09.2019

Ամենաշատ ընթերցվածները