ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աշխատանքային այցով Կապանում էր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը
16:00 21.09.2019

Աշխատանքային այցով Կապանում էր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այսօր ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և եվրոպական մի շարք օպերաների մենակատար, տենոր Վաննո Թադեոյին(իսկական անունը՝ Վահրամ Թադևոսյան)։
Հանդիպմանը քննարկվել են Կապանում սպորտին, մասնավորապես, թեթև աթլետիկային առնչվող, ինչպես նաև մարզաձևի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված հարցեր։
Երկուստեք նշվել է, որ Կապանում առկա է անհրաժեշտ ներուժ հատկապես այս մարզաձևի զարգացման համար և պատրաստակամություն հայտնել համագործակցելու հնարավոր բոլոր ուղղություններով։
Հանդիպմանը ներկա էին նաև Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արշամ Սարգսյանը և Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանը։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

16:00 21.09.2019