ԱՎԵԼԻՆ

Արցախ

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հետախուզական թռիչք կատարող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք
16:00 25.09.2019

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հետախուզական թռիչք կատարող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ այս օրերին ՊԲ-ում զորավարժություններ են անցկացվում: Այսօր վաղ առավոտից ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները:

Աղբյուր՝ news.am

16:00 25.09.2019