ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանում կոնյակի արտադրության լուրջ աճ է գրանցվել
13:00 30.09.2019

Հայաստանում կոնյակի արտադրության լուրջ աճ է գրանցվել

Հայաստանում 2019 թվականի հունվար-հուլիսին կոնյակի արտադրությունն աճել է 46.3%-ով։ Այս մասին  տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա յոթ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 21 մլն 300 հազար լիտր կոնյակ, իսկ 2018թ-ին նույն ժամանակահատվածում՝ 14 մլն 554.9 հազ. լիտր։

Նշենք, որ 2018թ-ին Հայաստանում արտադրվել է 30,751.9 հազար լիտր կոնյակ՝ 2017թ-ի համեմատ աճելով 2.5%-ով։ 2017թ-ին էլ Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21 մլն 529.2 հազար լիտր։ Մինչդեռ 2015թ-ին արտադրության ծավալները նվազել են 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։

Աղբյուր` Panorama.am

13:00 30.09.2019

Ամենաշատ ընթերցվածները