ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 123 դեպք
09:30 01.10.2019

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 123 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 123 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է խարդախության` 25, մարմնական վնասվածք հասցնելու՝ 24, անձնական ունեցվածքի գողության՝ 21, ծեծի` 9, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, բնակարանային գողության ու յուրացման կամ վատնման՝ 3-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության և անառակաբարո գործողություններ կատարելու՝ 2-ական, ավազակային հարձակման, խուլիգանության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, սառը զենք կրելու, ինքնիրավչության, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ու անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու կամ տարածելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 5-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, ճանապարհատրանսպորտային պատահարի և խարդախության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

09:30 01.10.2019

Ամենաշատ ընթերցվածները