ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
13:00 01.10.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Գ. Նժդեհ», «Երկաթուղայիններ», «Կայարան», «Սպանդարյան», «Աջափնյակ», «Բաղաբերդ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Ձորք 1», «Ձորք», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Անդոկ», «Կենտրոն», «Գետափ» համատիրություններում սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Սարահարթ» համատիրության թիվ 12, 14, 16 շենքերում սեպտեմբերի 24-ին, 28-ին, իսկ 29-ին մինչև ժամը 22։00-ը ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։ Համատիրության մնացած շենքերում սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Սյունիք» համատիրությունում սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-13:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, որակը՝ պղտոր։

«Հունան» համատիրությունում սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, որակը՝ պղտոր։

Բարաբաթում, Արփիկ, Լենհանքեր, Բեխ, Աշոտավան, Կավարտ թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 1-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Սպանդարյան 4-րդ նրբանցքում սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, իսկ վերևի հատվածում՝ ջուր չի եղել:

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է օրական 4-5 ժամով:

Վաչագան թաղամասում սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Շղարշիկ թաղամասի վերևի հատվածում սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, վթարի պատճառով ճնշումը եղել է թույլ, իսկ թաղամասի մնացած հատվածներում սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Ազատամարտիկներ փողոցում սեպտեմբերի 21-ին և 22-ին ցերեկային ժամերին մի քանի ժամ ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

13:00 01.10.2019

Ամենաշատ ընթերցվածները