ԱՎԵԼԻՆ

Արցախ

Հակառակորդի դիվերսիան կասեցնելու համար պարգևատրվել են ՊԲ մի շարք զինծառայողներ
20:00 01.10.2019

Հակառակորդի դիվերսիան կասեցնելու համար պարգևատրվել են ՊԲ մի շարք զինծառայողներ

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը եւ Էմիլ Ներսիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը եւ  Ռաֆիկ Օրդոյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 01.10.2019

Ամենաշատ ընթերցվածները