ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը
17:00 02.10.2019

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «Կովկասյան ընձառյուծի տարի» Դիմերեսին ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը:

Դարձերեսին կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը:

 

Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը և հարգը արծաթ 925 Քաշը 33,6 գ Տրամագիծը 40,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը 700 հատ Էսքիզների հեղինակ` Արամ Ուռուտյան: Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 02.10.2019

Ամենաշատ ընթերցվածները