ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ բնակչությունը 28 տարում նվազել է շուրջ 17%-ով
17:00 02.10.2019

ՀՀ բնակչությունը 28 տարում նվազել է շուրջ 17%-ով

Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակը 1991թմինչ 2019թնվազել է շուրջ 17 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի կենտրոն»-ի կողմից կազմակերպված Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրների թեմայով համաժողովի ընթացքում ասաց Ազգային վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության և հանրության վիճակագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

 «1991թմեր երկրի բնակչությունը եղել է ավելի քան 3.5 մլն, 2019թհունվարի 1-ի դրությամբ՝ մլն 965 հազարշուրջ 17 տոկոս բնակչության թվաքանակի նվազում է արձանագրվելՆվազումը շատ ավելի մեծ ազդեցություն է ունեցել Լոռու մարզումորտեղ գրեթե 42 տոկոսով է  նվազել բնակչության թվաքանակըհաջորդը Շիրակի մարզն է, որտեղ շուրջ 30 տոկոս նվազում կա, իսկ Վայոց ձորի մարզում բնակչության թվաքանակը նվազել է մոտ 20 տոկոսով»,- ասաց Կույումջյանը:

Կարինե Կույումջյանը նշեց, որ 1991-2011թ. Հայաստանի բնակչությունը բնական ճանապարհով հավելաճ է գրանցել շուրջ 400 հազարով, ինչը որոշ չափով մեղմել է նույն ժամանակահատվածում գրանցված 950 հազար արտագաղթը: 2012-2018 թթ. Հայաստանում բնական հավելաճը եղել է 92 հազար, արտագաղթը՝ 150 հազար մարդ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 02.10.2019

Ամենաշատ ընթերցվածները