ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Սպառողական շուկայում սեպտեմբեր ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%
17:00 04.10.2019

Սպառողական շուկայում սեպտեմբեր ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թսեպտեմբերը 2018թսեպտեմբերի նկատմամբկազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ-ի սեպտեմբերին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում, ինչի համաձայն՝ մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում՝ -1.4%, ինչպես նաև կապի՝ -0.1% և հանգիստ ու մշակույթի՝ -1.2% ոլորտներում:

2019թ-ի սեպտեմբերին 2018թ-ի սեպտեմբերի նկատմամբ 9%-ով գնաճ է արձանագրվել հագուստ և կոշիկ ապրանքախմբում, ինչպես նաև 4.7% գնաճ՝ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբում:

2019թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 04.10.2019

Ամենաշատ ընթերցվածները