ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ֆեյսբուքից կարող են պահանջել ջնջելու անօրինական գրառումները
18:00 04.10.2019

Ֆեյսբուքից կարող են պահանջել ջնջելու անօրինական գրառումները

Ոստիկանությունը կարող է «Ֆեյսբուք»-ից պահանջել ջնջելու օգտատերերի անօրինական գրառումները։ «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Եվրոպական դատարանը։

Իրավապաշտպանները սակայն մտավախություն ունեն`  ոոշումը որոշ երկրներ կարող են օգտագործել քննադատողներին լռեցննելու համար։

Ըստ որոշման, միության անդամ 28 երկրներում  սոցիալական հարթակները կարող են իրենք որոնել, գտնել ու հեռացնել ատելություն սերմանող մեկնաբանությունները՝ չսպասելով դրանք ջնջելու մասին պահանջներին։

Պահանջը կարող է վերաբերել նաև այն երկրներին, որոնց ազգային օրենսդրության համաձայն դրանք անօրինական չեն։

Ֆեյսբուքը և այլ հարթակներ կարող են արվել նաև ամբողջությամբ բովանդակությունը հանելու վերաբերյալ հայցերին համապատասխան, նույնիսկ այն երկրներում, որտեղ դա ապօրինի չէ, որոշում կայացրեց Եվրամիության Լյուքսեմբուրգում գործող Արդարադատության դատարանը:

Աղբյուր` Panorama.am

18:00 04.10.2019