ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
18:00 06.10.2019

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

ՀՈՐԴՈՐԱԿ

ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

 

 

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: Ցանկում ընդգրկված որոշ բառերի հայերեն համարժեքները հայտնի են հայախոս և հայագիր հանրությանը, սակայն վերջին ժամանակներում դրանք քիչ են կիրառվում գրավոր և բանավոր խոսքում:

Հայերեն բառերը կրկին լայն շրջանառության մեջ դնելու նպատակով հորդորում ենք այսուհետև գրելիս ու խոսելիս նախապատվությունը վստահաբար դրանց տալ:

 

 

  1. անոնս - հայտարարություն, ծանուցում, ազդ
  2. ափլիքեյշն - հավելված (բջջային կամ համակարգչային)
  3. ափլոդ - վերբեռնում
  4. դաունլոդ - ներբեռնում
  5. դեգուստացիա - համտես(ում)
  6. դեգրադացիա - 1. հետընթաց, 2. քայքայում, կազմալուծում
  7. դոմեն - տիրույթ
  8. զիփլայն - ճախրուղի
  9. էմիգրացիա - 1.արտագաղթ, 2. տարագրություն, վտարանդիություն
  10. էքսկլյուզիվ - բացառիկ
  11. ըքաունթ - հաշիվ, օգտահաշիվ
  12. իմիգրացիա - ներգաղթ
  13. ինստրուկտոր - հրահանգիչ
  14. իվենթ - իրադարձություն,  միջոցառում
  15. լիմիտ - սահմանաչափ, սահմանափակում
  16. կոնստրուկտիվ - կառուցողական
  17. կոնֆիդենցիալ - գաղտնի, խորհրդապահական
  18. կուրատոր - համադրող
  19. հաքեր - ցանցահեն
  20. մարկեր - նշիչ
  21. շլագբաում - ուղեփակոց
  22. պրիմիտիվ - պարզունակ, պարզ
  23. սպեցիֆիկ - առանձնահատուկ, յուրահատուկ
  24. վոլոնտյոր - կամավոր
  25. տոլերանտ - հանդուրժող
  26.  ցիվիլ - քաղաքակիրթ
  27. փոսթ - գրառում, հրապարակում
  28.  օնլայն - առցանց
  29. օֆլայն - անցանց

30․ֆակուլտատիվ - կամընտրական

 

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

18:00 06.10.2019